Հայտարարություն

Ս.թ. մարտի 18-ին Եվրոպական համալսարանում կայացավ արտահերթ Գիտական խորհրդի նիստ՝ կապված երկրում արտակարգ դրության և ուսումնական գործընթացի կանոնակարգման հետ:

Նիստին կայացվեցին հետևյալ որոշումները.

  • 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա ուսուցման միջանկյալ քննությունները չեղարկել, Միջանկյալ քննություններին հատկացված կշիռները փոխանցել ամփոփիչ քննությանը,ԵՀ բակալավրի և մագիստրատուրայի առկա/հեռակա ուսուցման համակարգերում սովորողների ուսուցումը ժամանակավորապես դարձնել հեռավար:

Ինչպես նաև հորդորել ուսանողներին վարձերը վճարել առցանց/անկանխիկ տարբերակով ԵՀ դրամային հաշվեհամարին՝

«Արարատբանկ» ԲԲԸ h/h 1510008390100100

Վճարման հանձնարարականի նպատակ դաշտում անհրաժեշտ է լրացնել ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը:

Երկրում արտակարգ դրության հետ կապված կայացված որոշումների և փոփոխությունների վերաբյալ տեղեկատվությունը կտեղադրվի ԵՀ պաշտոնական կայքում և Ֆեյսբուկյան էջում:

Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ գաղտնաբառ և մուտքանուն, որոնք կստանանք Ձեր էլեկտրոնային հասցեին՝ դեկանատների կողմից։ Հարթակում հասանելի կլինի նաև դասախոսի կոնտակտային տվյալները, որի միջոցով կարող եք կապ հաստատել դասախոսի հետ և կազմակերպել դասընթացը՝ առցանց եղանակով։

 Հարգելի ուսանողներ, դասերը իրականացվում են եվրոպական համալսարանում միայն Moodle ծրագրային միջավայրում:

 Call us : +374 10 24 00 38 E-mail : info@eua.am 

Հարգելի ուսանողնր և դասախոսներ ովքեր չունեն հնարավորություն (ռեսուրսներ)հեռավար դասերին մասնակցելու՝ կարող են օգտվել համալսարանի ռեսուրսներից։

Այս հարցով կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետների դեկաններին, իսկ մասնաճյուղերի ուսանողները՝ համապատասխան ուսումնական մասին։



Եվրոպական համալսարանի «Էլեկտրոնային գրադարան»

(There are no discussion topics yet in this forum)