Հայտարարություն
Ս.թ. մարտի 18-ին Եվրոպական համալսարանում կայացավ արտահերթ Գիտական խորհրդի նիստ՝ կապված երկրում արտակարգ դրության և ուսումնական գործընթացի կանոնակարգման հետ:
Նիստին կայացվեցին հետևյալ որոշումները.
- 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա ուսուցման միջանկյալ քննությունները չեղարկել, Միջանկյալ քննություններին հատկացված կշիռները փոխանցել ամփոփիչ քննությանը,ԵՀ բակալավրի և մագիստրատուրայի առկա/հեռակա ուսուցման համակարգերում սովորողների ուսուցումը ժամանակավորապես դարձնել հեռավար:
Ինչպես նաև հորդորել ուսանողներին վարձերը վճարել առցանց/անկանխիկ տարբերակով ԵՀ դրամային հաշվեհամարին՝
«Արարատբանկ» ԲԲԸ h/h 1510008390100100
Վճարման հանձնարարականի նպատակ դաշտում անհրաժեշտ է լրացնել ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը:
Երկրում արտակարգ դրության հետ կապված կայացված որոշումների և փոփոխությունների վերաբյալ տեղեկատվությունը կտեղադրվի ԵՀ պաշտոնական կայքում և Ֆեյսբուկյան էջում:
Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ գաղտնաբառ և մուտքանուն, որոնք կստանանք Ձեր էլեկտրոնային հասցեին՝ դեկանատների կողմից։ Հարթակում հասանելի կլինի նաև դասախոսի կոնտակտային տվյալները, որի միջոցով կարող եք կապ հաստատել դասախոսի հետ և կազմակերպել դասընթացը՝ առցանց եղանակով։
Հարգելի ուսանողներ, դասերը իրականացվում են եվրոպական համալսարանում միայն Moodle ծրագրային միջավայրում:
Call us : +374 10 24 00 38 E-mail : info@eua.am
Հարգելի ուսանողնր
և դասախոսներ ովքեր չունեն հնարավորություն (ռեսուրսներ)հեռավար դասերին մասնակցելու՝ կարող են օգտվել
համալսարանի ռեսուրսներից։ Այս հարցով կարող եք
դիմել համապատասխան ֆակուլտետների դեկաններին, իսկ մասնաճյուղերի ուսանողները՝ համապատասխան
ուսումնական մասին։